
Անհրաժեշտ տեղեկատվություն ՀՀ բուհերի, քոլեջների և ուսումնարանների մասին
Իմացի՛ր ավելին«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ «Կազմակերպություն», «մենք», «մեզ», «մեր») հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող հասարակական կազմակերպություն:
Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է Կազմակերպությունը մշակում և օգտագործում Ձեր կամ Ձեր երեխայի (երեխաների) (այսուհետ համատեղ՝ «Դուք», «Ձեր», «Ձեզ») անձնական տվյալները Կազմակերպության կողմից գործածվող www.dasaran.am կայքի (այսուհետ՝ «Կայք») աշխատանքը կազմակերպելու և բարելավելու ընթացքում:
Մեր նպատակն է առաջնորդվել խստագույն չափանիշներով բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Ձեր անձնական տվյալների հավաքագրմանը, մշակմանը և պահպանմանը։ Այդ նպատակով մենք կազմել ենք անձնական տվյալների պահպանման սույն քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն»), որը սահմանում է մեր կողմից մշակվող անձնական տվյալների տեսակները, դրանց մշակման կարգը, նպատակները, Ձեր անձնական տվյալների պահպանման կարգը և առնչվող այլ հարցեր։
Սույն Քաղաքականությունը կիրառելի է Ձեր այն բոլոր անձնական տվյալների նկատմամբ, որոնք որևէ կերպ մշակվում են մեր կողմից։ Սույն Քաղաքականությունը կարող է վերաբերել նաև անձնական չհամարվող տվյալներին, որոնք, սակայն, կարող են որևէ կերպ առնչվել Ձեզ։
Մենք կարող ենք մշակել Ձեր հետևյալ անձնական և այլ տվյալները՝
Մեր կողմից մշակվող անձնական տվյալները կարող են ստացվել բացառապես հետևյալ աղբյուրներից՝
Եթե Դուք նախընտրում եք չտրամադրել Ձեր անձնական տվյալները Կազմակերպությանը կամ հետ կանչել Կազմակերպության կողմից Ձեր անձնական տվյալները մշակելու համար Ձեր կողմից տրված համաձայնությունը, ապա Դուք կկարողանաք այցելել Կայք և որոշակի չափով օգտվել դրանից, սակայն Դուք չեք կարողանա օգտվել Կայքի որոշակի առավելություններից, կատարել որոշակի գործողություններ և ստանալ որոշակի տեղեկատվություն:
Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝
Մենք նաև կարող ենք մշակել և վերլուծել Ձեր անձնական և այլ տվյալները, որպեսզի
Կազմակերպությունը չի տրամադրում Ձեր անձնական տվյալները որևէ երրորդ անձի բացառությամբ սույն կետում նշված դեպքերի։ Կազմակերպությունը կարող է որոշակի անձնական տվյալներ պարունակող վերլուծական նյութեր տրամադրել Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարություններին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները, իսկ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը տրամադրվում են միայն Արցախի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները։
Մենք կիրառում ենք մեր տրամադրության տակ եղած անվտանգության ապահովման ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական բոլոր միջոցները Ձեր անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, համացանցում գտնվող որևէ կայք չի կարող ապահովել 100% պաշտպանություն, և մենք չենք կարող պատասխանատվություն կրել մեր վերահսկողությունից դուրս տեղի ունեցած Ձեր տվյալների չթույլարված մուտքի համար (օրինակ՝ երրորդ անձի կողմից Ձեր՝ օգտատիրոջ անվան և գաղտնաբառի չթույլատրված օրտագործման արդյունքում), որը հանգեցրել է Ձեր անձնական տվյալների արտահոսքի կիրառմանը, փոփոխությանը կամ ոչնչացմանը:
Մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Ձեր անձնական տվյալների մշակման վերը նշված նպատակներին հասնելու համար, եթե այլ ժամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Եթե ցանկանում եք, որ մենք այլևս չմշակենք Ձեր անձնական տվյալները, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ (+374) 10 327 969 / 60 757 969 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով, որից հետո Ձեզ հետ կապ կհաստատի Կազմակերպության ներկայացուցիչը, որպեսզի մենք կարողանանք հաստատել Ձեր ինքնությունը։ Ձեր կողմից տրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունը պատշաճ կերպով հետ կանչվելու պարագայում, մենք կդադարեցնենք Ձեր անձնական տվյալների մշակումը և կոչնչացնենք Ձեր կողմից մեզ տրամադրված Ձեր անձնական տվյալները հետկանչն ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում։ Ձեր կողմից տրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության հետկանչի դեպքում կարող է փակվել կամ ժամանակավորապես արգելափակվել (սառեցվել) Ձեր անձնական հաշիվը Կայքում։
Մենք կարող ենք օգտվել cookie-ֆայլերից և նմանատիպ տեխնոլոգիաներից (այսուհետ՝ «Cookie-ֆայլեր»), որպեսզի անհատականացնենք և բարելավենք Ձեր մասին հավաքագրած տվյալները Ձեր կողմից Կայքից օգտվելու ընթացքում: Cookie-ֆայլերը փոքր ծավալով տվյալներ պարունակող ֆայլեր են, որոնք թույլ են տալիս ինտերնետային կայքերին հավաքագրել և պահպանել տվյալներ Ձեր համակարգիչներում:
Մենք կարող ենք օգտագործել Cookie-ֆայլեր, որպեսզի բարելավենք Կայքի աշխատանքը, կատարելագործենք աշխատանքի որակը։ Դուք կարող եք Ձեր համակարգչի միջոցով կատարել համապատասխան կարգավորումներ, որոնք թույլ կտան Ձեզ ընդունել, մերժել կամ ջնջել Cookie-ֆայլեր։
Մենք կարող ենք հավաքել անձնական տվյալները և հեռացնել նույնականացման տարրերը, որպեսզի վերլուծենք և բարելավենք Կայքի աշխատանքները, ինչպես նաև կարող ենք հանձնարարել երրորդ անձի կատարելու նշված վերլուծական գործողությունները:
Մենք կարող ենք հավաքագրել Կայքի գործարկման վերաբերյալ որոշակի տեղեկություններ, ինչպես օրինակ Կայքի այցելուների թիվը և այցելությունների հաճախականությունը: Այս տեղեկատվությունը կարող է ներառել տեղեկություններ այն մասին, թե որ կայքից հետո եք մուտք գործում, ինչ կայքեր եք հաջորդիվ այցելում, ինչ դիտարկիչից (browser) եք օգտվում, ինչպես նաև Ձեր սարքի և Ձեր IP հասցեի վերաբերյալ: Մենք օգտագործում ենք այդպիսի տվյալներ միայն խմբակցված տարբերակով, առանց անհատականացման տարրերի: Այս հավաքական տվյալները մեզ օգնում են կատարել վերլուծություններ և անցկացնել հետազոտություններ մեր օգտատերերի հետաքրքրությունների, նախասիրությունների և վարքագծի վերաբերյալ, որպեսզի ավելի լավ ճանաչենք մեր օգտատերերին և այդ տեղեկությունն օգտագործել Կայքի աշխատանքները բարելավելու և այն Ձեզ համար առավել գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար:
Եթե Դուք սեղմում եք Կայքում տեղադրված կոճակները, որոնք համակցված են սոցիալական ցանցերին (օրինակ՝ «Հավանել» և/կամ «Կիսվել» կոճակները), մեր Կայքից որոշակի տվյալներ կարող են ուղարկվել համապատասխան սոցիալական ցանց և, կախված Ձեր գաղտնիության պահպանման կարգավորումներից, այդ տվյալները կարող են մասնավոր կամ հանրային կարգով տեսանելի լինել (օրինակ՝ ընկերներին, հետևորդներին կամ ընդհանրապես բոլորին, ովքեր մուտք են գործում Ձեր անձնական էջ):
Կազմակերպությունը կարող է կատարել որոշակի անձնական տվյալների վերլուծություն իր օգտատերերին թիրախավորված նյութեր (այդ թվում՝ գովազդային) ներկայացնելու կամ առաջարկելու նպատակով։
Կայքում գրանցվելուց հետո Դուք իրավունք ունեք մուտք գործելու Ձեր հաշիվ և ծանոթանալու մեր կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներին: Օրենքով սահմանված դեպքերում Դուք իրավունք ունեք Կազմակերպությունից պահանջելու կամ Կայքում, հնարավորության առկայության պարագայում, ինքնուրույն կատարելու ստորև նշված գործողությունները, իսկ նման հնարավորության բացակայության պարագայում դիմելու համապատասխան դպրոցին ստորև նշված գործողությունների կատարման համար՝
Դուք նաև իրավունք ունեք՝
Մենք կարող ենք պարբերաբար, ըստ անհրաժեշտության, փոփոխել և/կամ լրացնել սույն Քաղաքականությունը: Քաղաքականության փոփոխված տարբերակը հրապարակվում է Կայքում և ուժի մեջ է մտնում հրապարակվելու պահից: Որոշ դեպքերում, եթե Քաղաքականությունում կատարվող փոփոխությունները էական նշանակություն ունենան, մենք այդ մասին կծանուցենք Ձեզ Կայքում Ձեր՝ օգտատիրոջ անվամբ մուտք գործելու պահին:
Մեր Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ ինտերնետային կայքեր, որոնք գործածվում են այլ կազմակերպությունների կողմից: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում այլ կազմակերպությունների կայքերի հետ կապված խնդիրների համար:
Կազմակեպության կողմից Ձեր անձնական տվյալները մշակելու վերաբերյալ Ձեր համաձայնությունը համարվում է տրված Ձեր կողմից Կայքում գրանցվելու և/կամ Կայքում Ձեր հաշիվ մուտք գործելու փաստով, ինչը համարվում է այնպիսի հավաստի գործողություն, որն ակնհայտորեն վկայում է Ձեր՝ անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին, որը տրված է անձամբ Ձեր կողմից, կամ, եթե Դուք անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչև 16 տարեկան անչափահաս եք, ապա Ձեր օրինական ներկայացուցչի կողմից։
Տալով Ձեր համաձայնությունը Կազմակեպության կողմից Ձեր անձնական տվյալները մշակելու վերաբերյալ՝ Դուք միաժամանակ հաստատում եք, որ ծանոթացել եք սույն Քաղաքականության բովանդակությանը, այն հասկանալի և ընդունելի է Ձեզ համար, և Դուք համաձայն եք սույն Քաղաքականության մեջ ներառված բոլոր դրույթներին։
Սույն Քաղաքականությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Սույն Քաղաքականությունից կամ դրա առնչությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից։