«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

«Կյանքի» և «Բիզնես» հմտությունների զարգացում՝ Երևանում և մարզերում բնակվող հայ երիտասարդների համար. #ԲացահայտիրԶարգացիրՀաղթիր

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության՝ 2018թ․ մեկնարկած «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիրը 2020թ.-ից իրականացվում է Dasaran կրթական ծրագրի հետ համատեղ՝ ապահովելով հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների թվայնացումը և հասանելիությունը երիտասարդներին։
Լինելով հասարակության պատասխանատու անդամ և Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն իր պարտքն է համարում նպաստել երիտասարդների, հատկապես մարզերում բնակվողների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մասնագիտական ներուժի դրսևորմանը:
2018 թվականին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը 2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում սկսեց նոր նախագիծ՝ երիտասարդության զարգացման եռամյա ծրագիր, որի նպատակն է նոր հմտություններ փոխանցել երիտասարդներին և նվազեցնել գործազրկության մակարդակը մեր երկրի երիտասարդ սերնդի շրջանում: Ծրագրի շրջանակում 16-30 տարեկան երիտասարդները հնարավորություն ունեն՝ մասնակցելու նախագծին և ձեռք բերելու «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍ» հմտություններ։
«Երիտասարդների զարգացում» ծրագրի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում 2018-2019 թթ․ շուրջ 4600 մասնակից արդեն իսկ ձեռք է բերել ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այնուհետև պրոֆեսիոնալ մենթորներից սովորել ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցային, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից, թրեյնինգներ են անցկացվել նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում:

Բիզնես հմտություններ
Կյանքի հմտություններ
Առաջադիմություն