Մեր մասին

Ինչ է Dasaran-ը

Dasaran-ը 1,107,346 օգտատեր ունեցող կրթական միջավայր է, որտեղ նորարարական ուսուցումը լայն հորիզոններ է բացում երեխաների համար:

Կրթական ծրագիրը մեկ առցանց հարթակում է համախմբել Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:

Առաքելությունը եվ նպատակները

Dasaran-ի առաքելությունն է կրթությունը հասանելի դարձնել բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից, տրամադրել այլընտրանքային ուսուցման հնարավորություն, հեռահաղորդակցման անվտանգ հարթակ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ աշակերտների համար:

  • Կրթական համակարգի թափանցիկություն և կրթության մատչելիություն արդիական էլեկտրոնային գործիքների միջոցով

  • Հետաքրքիր, հաճելի և արդյունավետ ուսուցում կրթական խաղերի և առցանց մրցույթների միջոցով

  • Ուսուցիչ - աշակերտ - ծնող կապի դյուրացում և ամրապնդում

Dasaran-ում կարևորվում է անհատականությունը, գնահատվում`   տաղանդը, ստեղծարարությունը և աշխատասիրությունը:

Կրթական ծրագիրը հավասար հնարավորությունների միջավայր է, որի օգնությամբ յուրաքանչյուր հայ երեխա հարթում է իր հաջողության ճանապարհը:

Գործընկերներ