Դիմորդի անկյուն

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

  • Ֆերմեր` գյուղատնտեսական արտադրության
  • Ֆերմեր

Գյուղատնտեսական արտադրության ֆերմերը իրականացնում է մշակաբույսերի արտադրություն, անասնապահական ապրանքների արտադրություն: Խնամում է ծառերը և թփերը, աճեցնում և հավաքում բերքը: Բանող կենդանիներին խնամում, կերակրում և պրոֆիլակտիկ միջոցառումներ է իրականացնում: Իրականացնում է արտադրանքի վաճառք, մատակարարում է պատվիրատու կազմակերպություններին: Իրականացնում է անասնաբուժական-կանխարգելիչ միջոցառումներ: Իրականացնում է արտադրանքի նախնական մշակումը, պահպանումը և իրացումը: Ֆերմերը զբաղվում է գյուղացիական տնտեսությունների կառավարմամբ, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմամբ, ապահովում է տարբեր ստորաբաժանումների համագործակցությունը, վերահսկում աշխատանքների որակը, իրականացնում է արդյունավետ գործունեություն գյուղացիական և գյուղատնտեսական այլ բնույթի տնտեսություններում։ Կազմակերպում է մշակաբույսերի մշակության աշխատանքները, անասնաբուծական մթեքների արտադրությունը: Իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարում, ֆինանսական վերլուծություն և հաշվետվություններ: Ապահովում է շուկայի ուսումնասիրությունները և կապը հանրության հետ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: