Դիմորդի անկյուն

Նոյեմբերյանի պետական քոլեջ

«Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2004 թվականին՝ ՀՀ կառավարության 973-Ն որոշմամբ: Այն դարձել է տարածաշրջանի մասնագիտական կրթություն ձեռք բերելու ուսումնական միակ կենտրոնը, որտեղ սովորողները ստանում են ինչպես միջին մասնագիտական, այնպես էլ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն:
Նոյեմբերյանի պետական քոլեջը համագործակցել և համագործակցում է համաշխարհային և եվրոպական մի շարք ծրագրերի և կազմակերպությունների հետ, այդ թվում` ԵՄ Տասիս-ՄԿՈՒ Հայաստանը, Եվրոպական Միության կողմից «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությունը, «Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշն» հայաստանյան մասնաճյուղի ԲՐԻՋ ծրագիրը, GIZ – Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպությունը, Խաղաղության կորպուս/Հայաստան կազմակերպությունը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը :
2011 թվականից ընդունելությունը քոլեջում իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով: Առկա (ստացիոնար) ուսուցմամբ ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի տեղերի ընդունելությունը կատարվում է ավարտական փաստաթղթի գնահատականների հիման վրա:
Գործող օրենքի համաձայն, կրթօջախի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները, քոլեջի տնօրինության ներկայացմամբ, գործուղվում են համապատասխան պետական բուհեր` առանց ընդունելության քննությունների 2-րդ կուրսից ուսումնառությունը հեռակա բաժնում շարունակելու համար:
Ուսումնական հաստատությունում, գործող կարգի համաձայն, ընդունելությունը անց է կացվում մրցութային կարգով, որում որոշիչ դեր են խաղում միջնակարգ կրթության ատեստատի կամ ընդհանուր հիմնական կրթության վկայականի գնահատականները:
Կրթօջախը գործարար կապերի մեջ է տեղական մի քանի արտադրական («Լևոն 2-րդ» ՍՊԸ, ) առևտրական և սպասարկող կազմակերպողների («Սանի Գրեյ» ՍՊԸ) հետ, մասնակցում է հանրապետության միջին մասնագիտական կրթական համակարգի հետ աշխատել մի շարք միջազգային ծրագրեր:

Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Շիրազի 17

Հեռ.՝ (0266) 2-35-15
էլ.հասցե՝ [email protected]

Հիմնադրվել է 2004թ.

Տնօրենի` Արմեն Հրանտի Ղազարյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: