Դիմորդի անկյուն

Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ

Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջն հիմնադրվել է 1972թ. որպես Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի մասնաճյուղ, 1977թ. վերակազմավորվել է Մարտունու ինդուտրիալ – տեխնոլոգիական տեխնիկումի, 1992թ. Մարտունիում գործել է Երևանի պետական հումանիտար քոլեջի մասնաճյուղը` հայոց և օտար լեզուների դասավանդում, թարգմանչություն և գործավարություն մասնագիտություններով: 2002թ. երկու ուսումնական հաստատությունների բազայի վրա վերակազմավորվել Մարտունու պետական քոլեջի, իսկ 2011թ-ից վերանվանվել Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի :
Քոլեջի շենքը վերանորոգված է, հագեցված է նորագույն նյութատեխնիկական բազայով, դիդակտիկ ռեսուրսներով, մասնագիտական կաբինետներով ու համակարգչային լսարաններով: Քոլեջում գործում է կարիերայի կենտրոն:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է կրթական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի հիման վրա:
Քոլեջն համագործակցում է տեղական պետական և մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների հետ:

Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 12

Հեռ.՝ (0262) 4-11-51, (0262) 4-15-46

Էլ. հասցե՝ [email protected]

Հիմնադրվել է 1972թ.

Տնօրեն` Յուրա Խաչատուրի Սուքիասյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: