Դիմորդի անկյուն

Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան

Ուսումնարանը հիմնադրվել 1977թ նոյեմբերի 21-ին, անվանվել է «Նաիրիի գյուղական միջնակարգ պրոֆտեխնիկական №14 ուսումնարան»
1984թ համաձայն ՀՀ Պրոֆտեխկրթության պետական կոմիտեի 05 հոկտեմբերի 1984թ №219 հրամանի վերանվանվել է «Միջնակարգ պրոֆտեխնիկական № 92 ուսումնարան»
ՀՀ կրթության և գիտության նախարարության 08.11.2004թ №146 հրամանով վերանվանվել է «Նաիրիի արհեստագործական ուսումնարան » ՊՈԱԿ
2012թ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 20.01.2012թ թիվ 318-Ա/Ք հրամանի վերանվանվել է «Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան » ՊՈԱԿ:
Ուսումնարանում ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված հրամանի, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի համաձայն:
Պայմանագրեր ենք կնքում համապատասխան գործատուների հետ, որտեղ կարող ենք անցկացնել իրենց արտադրական ուսուցումը և արտադրական պրակտիկան, հետագայում նաև աշխատանքի տեղավորման հարցում կարող են ընդառաջել՝ «Նորմա կաթ» ՍՊԸ, «Մեծն Տիգրան» ՍՊԸ, «Նորիկ Սարգսյան» ՍՊԸ, «Բերրիություն» ՍՊԸ, «Արտավա» ՍՊԸ, «Վարդգես Շահինյան» 1*1 գեղեցկության սրահ , «Միսս X» գեղեցկության սրահ, «Հոկ» ռեստորան, «Նոր Կիլիկիա» ռեստորան:

Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան 10

Հեռ. (0224) 2-36-99, (094)-83-45-04 (բջջ.)

Էլ. հասցե՝ [email protected]

Հիմնադրվել է 1977թ.

Տնօրեն՝ Կարինե Մեհրաբյան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: