Կրթություն

ՃԱՆԱՉԵԼՈՎ ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ Երևանը Հայաստանի Հանրապետության և աշխարհի ողջ հայության մայրաքաղաքն է: Այն ճանաչելու տա

ավելին

Քաղաքային դումա
1870թ.կանոնադրության համաձայն 1879թ. հոկտեմբերի 1-ին Երևանում հանդիսավոր պայմաններում բացվում է նորընտիր քաղաքային դուման (դումայի շենքը գտնվել է Խորենացի և Նալբանդյան փողոցների հատման անկյունում՝ ներկայիս « Կոնգրես» հյուրանոցի տեղում):Դուման ընտրվում էր 4 տարին մեկ անգամ ընտրական ժողովների կողմից:Ձայնի իրավունք ուներ այն քաղաքացին ,որ կբավարարեր հետևյալ պահանջները՝ ռուսահպատակ է ,ուներ 25-ից ոչ պակաս տարիք և ուներ քաղաքում անշարժ գույք, առևտրական կամ արդյունաբերական ձեռնարկություն:
Դումայի անդամները կոչվում էին «Ձայնավորներ», որոնց թիվը կազմում էր 50-60 հոգի:
Քաղաքային դումայի նիստերը նախագահում էր քաղաքագլուխը:

16 հուլիսի, 12:02

խորագրով ցուցահանդես Երևանի թանգարանում:
Քոլոզյան Աննայի Թաղիքարշավը:
Ցուցահանդեսը կարող եք տեսնել մինչև հուլիսի 15-ը:
Սիրով սպասում ենք Ձեզ...

08 հուլիսի, 11:22

Կարծում եմ շատ քչերին է հայտնի Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրած «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի պատմությունը:

Երևանն ունի 20 քույր քաղաք: Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ: Համագործակցության առաջին արձանագրությունը կնքվել է Կարարա (Իտալիա) քաղաքի հետ:

1965թ. Կարարա քաղաքում կազմակերպվում է միջազգային խոշոր մշակութային միջոցառում, որին Երևանից մասնակցում է երիտասարդ քանդակագործ Արա Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցելու ժամանակ Արա Հարությունյանը և մի խումբ այլ քանդակագործներ այցելում են Կարարայի նշանավոր մարմարի քարհանքը, որտեղ քանդակագործը նկատում է մի խոշոր արձանի հատվածներ: Նրա ուշադրությունը հատկապես գրավեցին ձեռքերը: Ինչպես պարզվեց դա Հիսուս Քրիստոսի ապագա արձանն է, որը քանդակագործը չի ավարտել հովանավորներ չունենալու պատճառով:

Հետագայում Կարարայի քաղաքապետարանը մեծագույն հաճույքով այդ ձեռքերի կրկնօրինակը ուղարկում է մեզ որպես բարեկամությ

18 հունիսի, 12:08

Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն...
Բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հասցրել այցելել «Ձմեռային
հեքիաթ» հեղինակային տիկնիկների ցուցահանդեսը. շտապե՛ք, քանի որ ցուցահանդեսի ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ (մինչև մարտի 5-ը): Ցուցահանդեսը գործում է Երևան քաղաքի պատմության թանգարանում, աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից շաբաթ: Մուտքի տոմսի արժեքը նախադպրոցական տարիքի երեխաների
համար՝ անվճար, դպրոցականների և ուսանողների համար՝ 250 դրամ, մեծահասակների համար՝ 500 դրամ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Էքսկուրսիան կտրամադրվի անվճար:

11 փետրվարի, 10:40

Ո՞վ հասցրեց այս տարի լինել մեր ցուցադրությունում: Կիսվեք տպավորություններով :) :)

29 դեկտեմբերի 2018, 12:35

Հապա տեսեք ինչ հետաքրքիր տիկնիկ ունենք ցուցադրված: Մեր նոր «Ձմեռային հեքիաթ» խորագիրը կրող հեղինակային տիկնիկների ցուցահանդեսից:
Իսկ դուք զարդարե՞լ եք տոնածառ:

12 դեկտեմբերի 2018, 15:31

Երևան քաղաքի պատմության թանգարանում այսօր մեկնարկեց «Ձմեռային հեքիաթ» խորագիրը կրող հեղինակային տիկնիկների ցուցահանդեսը:
Այս և այլ գեղեցիկ աշխատանքներ կարող եք տեսնել մեզ մոտ:
Այցելել կարող եք երկուշաբթիից-շաբաթ 11:00-17:30:
Մուտքի տոմսն արժե 500 դրամ մեծահասակների և 250 դրամ աշակերտների համար:
Էքսկուրսիան ամբողջ խմբի համար արժե 3000 դրամ:

06 դեկտեմբերի 2018, 11:51

«Ձմեռային հեքիաթ» այսպես է կոչվում հեղինակային տիկնիկների մեր հերթական ցուցահանդեսը, որը կբացվի Ամանորյա տոներին ընդառաջ` դեկտեմբերի 5-ին,Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Ցուցահանդեսին մասնակցում են 28 տիկնիկագործներ, ներկայացված են 100-ից ավել աշխատանքներ, որոնք պատրաստված են տարբեր տեխնիկայով և տարբեր նյութերից, բայց բոլորն էլ մեծ սիրով:

Այցելեք և նվիրեք Ձեզ Ամանորյա հեքիաթ!
Մանրամասների համար գրեք կամ զանգահարեք 56-81-09:

01 դեկտեմբերի 2018, 11:50

ՈՒշադրությու՜ն, ուշադրությու՜ն.
Սիրելի երևանցինե՛ր,ԵՔՊԹ-ը հայտարարում է ամանորյա
մրցույթ՝ «Միասին զարդարենք տոնածառը» խորագրով:
Եկեք միասին մեր իսկ ձեռքերով պատրաստենք խաղալիքներ, որոնցից լավագույնները կզարդարեն մեր
թանգարանի ճեմասրահի տոնածառը:

Խաղալիքները ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 26-ն է:

06 նոյեմբերի 2018, 13:24

Հոկտեմբերի 20-21-ի Երևանում կնշվի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը: Բազմաժանր միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգով՝ հոկտեմբերի 21-ին:

16 հոկտեմբերի 2018, 12:51