Հանրագիտարան

Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց

1633 թվականի հունիսի 21-ին իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց ինկվիզիցիայի կողմից: Ինկվիզիցիան կաթոլիկ եկեղեցու դատարանն է, որը 12-րդ դարում հիմնել էին պապերը հերետիկոսներին հալածելու նպատակով:
Երբ Գալիլեյն ուսումնասիրում էր Վեներա մոլորակը, եկավ այն համոզման, որ բոլոր մոլորակներն, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Այս գաղափարը հակասում էր այն ժամանակ ընդունված տեսակետին, ըստ որի`   բոլոր մոլորակները և Արեգակը պտտվում են Երկրի շուրջը:
 
Դեռևս Գալիլեյի ծնունդից 20 տարի առաջ նման տեսակետ առաջարկել էր լեհ աստղագետ Կոպեռնիկոսը, ինչը, սակայն, պաշտոնապես արգելվել էր եկեղեցու կողմից: Գալիլեյը ևս հոգևորականության բացահայտ սպառնալիքների պայմաններում ստիպված էր հրապարակայնորեն հրաժարվել իր տեսակետից:
 
Սակայն նա երբեք չհրաժարվեց իր հայացքներից ու ենթարկվեց եկեղեցու հալածանքներին: Այնուամենայնիվ, 1981 թվականին կաթոլիկ եկեղեցին ընդունեց Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսության համար Գալիլեյին հետապնդումների ենթարկելու իր անարդարացիությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: