Դիմորդի անկյուն

Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա

  • Պատրաստող՝ կահույքի զարդային տարրերի
  • Օպերատոր` փայտամշակման հաստոցների

Կահույքի զարդային տարրեր պատրաստողը, տարբեր կազմակերպաիրավական տնտեսաձևի կահույքի արտադրության կազմակերպություններում կամ որպես անհատ ձեռներեց կատարում է բնափայտի նախապատրաստվածքի ընտրություն, չափանշում, ձևում, փայտամշակման հաստոցների և սարքավորումների շահագործում, զարդանկարը փայտե կիսաշինվածքի վրա անցկացում, գծանշում, մշակման տեխնոլոգիական գործընթացների հաջորդականության պահպանում, ձեռքի ու մեքենայական գործիքների կիրառմամբ զարդանախշերի գեղարվեստական փորագրում, վերջնամշակում: Փայտամշակման հաստոցների օպերատորը փայտամշակման արտադրությունում պատրաստում է պահանջվող չափերով և մակերևույթի մաքրությամբ, հետագա մեխանիկական մշակմանթողվածքով չորսվակներ, տախտակներ, շերտաձողեր և այլ պատրաստավածքներ կիրառելով փայտամշակման տարատեսակ հաստոցներ (լայնական և երկայնական սղոցման հաստոց, ֆուգանման հաստոց, ռեյսմուսային հաստոց և այլն):

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: