Դիմորդի անկյուն

Երևանի N4 արհեստագործական պետական ուսումնարան

Երևանի հ.4 արհեստագործական պետական ուսումնարանի շենքը շահագործման է հանձնվել 1972թ.ին :
Ուսումնարանը պատրաստում է սպասարկման ոլորտի աշխատողներ՝ խոհարարներ, դերձակներ, վարսահարդարներ, տրանսպորտային միջոցների շահագործողներ և նորոգողներ, էլեկտրական սարքերի, մեքենաների փորձարկողներ, փայտամշակներ, շինարարներ: Կրթությունը իրականացվում է 3 տարի ուսուցմամբ՝ հիմնական /ընդհանուր/ ընդունելության հիմքով: Սովորողները ստանում են հանրակրթական և մասնագիտական կրթություն: Արտադրական ուսուցումը իրականացվում է թե՛ ուսումնարանի ներսում, թե՛ ուսումնարանից դուրս՝ համապատասխան վայրերում:
Ուսանողները, պետական հիմունքներով կրթություն ստանալով ուսումնարանում, ստանում են հիմնական կրթության վկայական և դիպլոմ՝ համապատասխան մասնագիտական որակավորմամբ: Ուսուցումը իրականացվում է անվճար: Ուսանողները ստանում են կրթաթոշակ: Սովորողներից շատերը իրենց կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ հետագայում ունենալով գերազանց աշխատանքային կենսագրություն:
Կրթօջախը ունի ուսումնաարտադրական արհեստանոցեր, որտեղ սովորողները տեսականորեն ստացած գիտելիքները կիրառում են գործնականում: Ուսումնարանը համագործակցում է գերմանական BOSCH և MERCEDES ֆիրմաների հետ: BOSCH ընկերությունը ուսումնարանի շենքում ունի կահավորված և հարուստ ուսումնատեխնիկական բազայով լսարաններ:
Ուսումնարանը համագործակցում է «Մելինեթ», «ՄՄ-ԳՄ Ինջինիըրինգ» և BOSCH ընկերությունների հետ:

Հասցե՝ ք.Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխյան 20

Հեռ.՝ (010) 63-40-70
Էլ. փոստ՝ [email protected]


Տնօրեն՝ Արմեն Ադյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: