Դիմորդի անկյուն

Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան N 1 արհեստագործական պետական ուսումնարան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանաձոր քաղաքում որևէ ուսումնարան չէր գործում, ինչպես նաև Լոռու մարզում արհեստավորների մեծ պահանջարկ կար՝ աշխատաշուկային արհեստավորներ մատակարարելու համար նախկին գիշերօթիկ դպրոցի հիմքի վրա ստեղծվեց ներկայիս արհեստագործական ուսումնարանը:

Մեր ուսումնարանն իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր:

Բոլոր ընդունվողների համար ուսումն անվճար է, մրցութային: Նրանց տրվում է կրթաթոշակ, ցանկացողներին՝ նաև հանրակացարան: Ավարտելուց հետո շրջանավարտներն ստանում են միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմ` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով և գնահատականների միջուկով: Դիպլոմի հիման վրա շրջանավարտը կարող է կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ուսումնարանը համագործակցում է հետևյալ գործատուների հետ՝

• «Միլլարեն» ՍՊԸ

• «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբետ»մասնաճյուղ

• «Իվանե»ՍՊԸ

• «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ

• «Մադոննա» դիզայնի ուսուցողական կենտրոն

• «Հասմիկ» ՍՊԸ

• «Ֆերրում -ինվեստ» ՍՊԸ

• «Վարդան Ավետիսյան» ԱՁ

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Դեմիրճյան 23

Հեռ.՝ (0322) 2-04-10, (0322) 4-24-56
Էլ. փոստ՝ [email protected]

Հիմնադրման տարեթիվ՝ 2008թ.

Տնօրեն՝ Կարեն Կարլենի Ղարաքեշիշյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: