Դիմորդի անկյուն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Ե. Քոչինյանի անվան քոլեջ

Քոլեջը, որպես համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական ստորաբաժանում, գործում է 1996թ. օգոստոսի 21-ի` ՀՀ Կառավարության թիվ 260 որոշմամբ:
Քոլեջում գործում է առկա և հեռակա ուսուցման անվճար ու վճարովի համակարգեր: Ուսման տևողությունը ցերեկային բաժնում 3-4 տարի է, իսկ հեռակա բաժնում 3-3 տարի 6 ամիս:
Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին, համաձայն ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 20-ի թիվ 589 որոշման, իրավունք է վերապահվում սահմանված կարգով ուսումը շարունակել համալսարանի բակալավրային համակարգի 2-րդ կուրսերում:
Ապագա մասնագետների պատրաստման գործում չափազանց կարևոր է գործնական հմտությունների ձևավորումը: Այն իրականացվում է հիմնականում լաբորատոր-գործնական պարապմունքների, ինչպես նաև ուսումնաարտադրական պրակտիկայի ընթացքում: Քոլեջի ուսանողները օգտվում են նաև ՀԱԱՀ-ում գործող համակարգչային կենտրոնից, ցանցային սարքավորումների ժամանակակից համակարգից, մասնագիտական հարուստ գրադարանային ֆոնդից, ուսանողական հանգստյան տնից, հաճախում օտար լեզուների ուսուցման կենտրոն:

Հասցե՝ ք.Երևան, Տերյան 74
Հեռ.՝ (010) 24-53-74
Կայք՝ www.anau.am
Հիմնադրվել է 1996թ.

Տնօրեն՝ Հովհաննիսյան Արամ Արսենի
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: