Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Հայաստանի երրորդ հանրապետություն

  1991թ.-ի սեպտեմբերի 21-ին հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 2 մլն. 43հազ. մարդ /քվեարկության իրավունք ունեցողների 94 տոկոսը / <<այո>>  ասաց անկախությանը: Հռչակվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը: Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո առաջնային խնդիր էր նոր թղթադրամների թողարկումը, որոնց նպատակն էր պաշտպանել երկրի տնտեսությունը սովետական ռուբլու ագրեսիայից: