Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Կոշկանման գավաթներ

Զարդանախշված կոշկանման գավաթները պաշտամունքային անոթներ են, որոնք օգտագործվել են հեղման արարողակարգի ժամանակ: Ծիսական արարողության ժամանակ աստվածներին հեղել են ամենատարբեր հեղուկներ՝ գինի, սրբազան ջուր  և այլն: Հեղման արարողությունը գինով և հեղուկով փաստագրված է թե գրավոր աղբյուրներում, ինչպես օրինակ Լուվրի՝ Սարգոն 2-րդ թագավորի կողմից թողած սալիկների տեքստերում, թե կիրառական արվեստի նմուշներ հանդիսացող բրոնզե գոտիների և այլ իրերի վրա: