Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Հովհաննես Թումանյանի հուշարձան

Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի շենքի առջևում է  գտնվում Հովհաննես Թումանյանի հուշարձանը: Նախագիծը ընտրվել է 1939թ. Համամիութենական մրցույթով: Քանդակագործ՝ Ա. Սարգսյան, Ճարտարապետ՝ Գ. Աղաբաբյան: Հովհաննես Թումանյանը բազմաթիվ բանաստեղծությունների ու վիպերգությունների հեղինակ է, որոնք Ա. Տիգրանյանի <<Անուշ>> և Ալ. Սպենդիարյանի <<Ալմաստ>> հայկական առաջին օպերաների բովանդակության հիմքն են կազմել: Բանաստեղծի բրոնզե արձանը տեղադրված է տաշածո վարդագույն մարմարեե ուղղանկյունաձև աստիճանավոր պատվանդանի վրա: Պատվանդանի վրա հայերեն լեզվով արձանագրված է.<< Հովհաննես Թումանյան 1869-1923>>: