Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Կիևյան փողոց

Կիևյան փողոցը ձգվում է Մարշալ Բաղրամյան պող. Կասյան և Հրաչյա Քոչար փողոցի հատման անկյունից մինչև Հրազդանի Կիևյան կամուրջը: Կառուցապատման համար կարևոր խթան է հանդիսացել կամրջի բացումը, ինչը հնարավոր է դարձրել կապը Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքների հետ:  Շինարաությունն ավարտվել է 1967թվականին: Ճարտարապետներն են եղել Գ. Թամանյանը, Ֆ. Դարբինյանը,  Բ. Սարգսյանը և այլոք: Փողոցը ձգվում է 1 կմ երկարությամբ: Կիևյան փողոցը հայկական ճարտարապետության մեջ փողոցի ամբողջական կառուցապատման առաջին օրինակներից է և մեծ դեր է խաղում քաղաքի կառուցվածքի համար՝ կապող առանցք  հանդիսանալով քաղաքի կենտրոնի և Հրազդան գետի աջափնյա թաղամասերի միջև: