Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Թորոս Թորամանյան

Թորոս Թորամանյան(1864-1934)-հայկական ճարտարապետության պատմության հիմնադիր:Շնորհիվ ճարտարապետ Թորոս Թորամանյանի հայկական ճարտարապետությունը միջազգային ճանաչում ստացավ որպես ինքնուրույն ճարտարապետական ոճ:
Երևանում Թորամանյանի մասնակցությամբ ստեղծվում է հուշարձանների պահպանության կոմիտե:Նա չափագրել , լուսանկարել է 100-ավոր հուշարձաններ,մասնակցել է Անիի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել եկեղեցիներ, կամուրջներ:1905թ. ավարտել է Զվարթնոցի վերակազմության նախագիծը: