Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Երևանցու բնակարան

Երևանցու բնակարան (19-րդ. դ. վերջ-20-րդ. դ. սկիզբ)
Մինչև եվոպական կահույքի տարածումն Անդրկովասում, այդ թվում և Երևանում, իշխողը ժողովրդական կահկարասին էր: Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի աշխարհահռչակ վարպետների նախագծերով ստեղծված կահկարասին 19-րդ դ.-ի վերջին առևտրական ճանապարհներով թափանցում է անդրկովկասյան քաղաքներ: Կահույքի նոր նմուշների ներմուծումը խթան հանդիսացավ Երևանում կահույքագործության զարգացմանը:
Կահույքը պատրաստվում էր հիմնականում հաճարենուց, սոճուց և կեչուց:
Միայն ունեվոր երևանցիները իրենց կարող էին թույլ տալ ապրել նման բնակարաններում: