Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Երևանի քաղաքային ժամացույց

Ժամացույցը պատրաստվել է 1891 թվականին Թիֆլիսում: Քաղաքային դումայի որոշմամբ ձեռք է բերվել հայտնի ժամագործ Հուլիոս Գենեից 875 ռուբլի գումարով՝ քաղաքացիներից կատարված հանգանակության շնոհիվ: Տեղադրվել է Քաղաքային ոստիկանության շենքի վրա, որը գտնվել է ներկայիս հանրապետության հրապարակի տարածքում:Տեղադրման ժամանակ թվատախտակի ապակին կոտրվել է, և սլաքները մնացել են բաց:Քաղաքում այդ ժամանակ շատ ագռավներ կային,որոնք նստելով սլաքներին՝ խախտում էին ճշգրիտ ժամը: Այդ պատճառով քաղաքային իշխանությունները ստիպված էին հատուկ պահակ կարգել, որը օդում կրակելով՝ ցրում էր սլաքներին նստել պատրաստվող թռչուններին: