Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Կասկադի Կատուն

Ժամանակակից կասկադի յուրօրինակ խորհրդանիշներից մեկը հայտնի Կատուն է:

Երբ 2002 թ.-ին Ջերալդ Գաֆէսճյանի նախաձեռնությամբ վերսկսվեցին Կասկադի բարեկարգման աշխատանքները, Թամանյանի պուրակի առաջին «բնակիչը»  դարձավ համաշխարհային ճանաչում  վայելող կոլումբիացի նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի  ստեղծած  սև կատուն:

Կասկադի կատուն Բոտերոյի երեք հանրահայտ կատուներից մեկն է,այն ստեղծվել է 1999թ.-ին:Մինչ օրս երևանցիների վերաբերմունքը կատվի նկատմամբ հակասական է. մի մասը կատվին հավանում և սիրում է, մյուսը՝ ոչ այնքան:

Սակայն երեխաների վերաբերմունքը գրեթե միշտ նույնն է,նրանք կարծես սպասում են, երբ պիտի այդ ժպտացող մռութով,կյանքից բավարարված,և լավ «կերած-խմած» կատուն մեկնի իր թմբլիկ թաթը՝ հասկացնելով, որ իրենց հետ խաղալու ցանկություն ունի: