Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանը Հայ Երգարվեստում
Հեքիմ,Օհան 19-րդ դար

Հեքիմ, աստվածդ կսիրես,ազալի պակման արա,
Առ ամագըդ քո կանոնով,նոր դեղ ու դարման արա,
Վերև աստված, ներքև քեզի ապավինել յեկել եմ,
Յա ճար արա՝ ցավից փրկիր,յա ո՞րսըս մահվան արա:
Մանսուրի պես հախտվել եմ,կուլամ, օգնական չունիմ,
Ջալլադի ղահրհ ու ղազարեն անյարա տեղ ջան չունիմ,
Բացի քեզնից, հեքիմ-ջառահ,ել ուրիշ գյուման չունիմ,
Բժշկիր հոգուս վերքերը,մեկ նշանաբան արա:
Յերեվանու նահանգիցն եմ,բինես՝ Թալին գյուղացի,
Իմ դարդիս դարման գտնելու սաղ աշխարհ վորոնեցի,
Լոխմանին ել աղաչեցի,Ալֆաթունին դիմեցի,
Ճար չեղավ, մացի մոլորված,Օհանին մի յան արա: