Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Կարապի Լիճ

Չեմ սխալվի եթե ասեմ ,որ մեր երևանցիների ամենասիրած վայրերից մեկը Կարապի լիճն է, որը գտնվում է Ազատության հրապարակի հարավարևելյան կողմի ցածրադիր վայրում: Լիճը կառուցվել է 1963թ.-ին, հեղինակը  ճարտարապետ Գևորգ  Մուշեղյանն է:

Իսկ դուք գիտե՞ք թե ինչու է լիճը կոչվում Կարապի:Պարզվում է ,որ իր անունը լիճը ստացել է Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին:Մի ուշագրավ փաստ ևս Կարապի լիճը իր տեսքով նման է Սևանա լճին:

Վերջին տարիներին լճի շրջակայքում կազմակերպվում են տարբեր փառատոններ և միջոցառումներ,իսկ 2005թ.-ից ի, վեր ձմռանը լիճը վերածվում է սահադաշտի:

Գեղեցիկ ձևով է լուծված նաև լճի լուսավորության հարցը նրա շուրջ 17 տեղ զետեղվել են լուսատուներ,որոնք հաճելի տպավորություն են գործում:Լճում լողում են սև և սպիտակ կարապները,որոնք հաճախ դուրս են գալիս քարքարոտ կղզին և տաքանում արևի տակ:

Իսկ վերջում միասին հիշենք 2015-ի ապրիլի 12-ը, երբ Քանյե ՈՒեսթը հայաստանցիների համար անմոռանալի դարձրեց այդ երեկոն՝ Կարապի լճի մոտ յուրահատուկ շոուով:Քանյեն համերգի ժամանակ անակնկալ կերպով ցատկեց կարապի լիճը, իսկ նրան հետևեցին տասնյակ երկրպագուներ: