Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Աշխատանքային գործիքներ

Մեզանից շատերը կենցաղում կիրառում են մի շարք աշխատանքային գործիքներ՝  ծանոթ լինելով դրանց դեռևս դպրոցից՝ Տեխնոլոգիայի, Ես  և շրջակա աշխարհը և այլ դասաժամերից:  Գիտե˚ք արդյոք, որ դեռևս քարի դարում նախամարդը կիրառում էր  վանակատից /օբսիդիան կամ սատանի եղունգ/ պատրաստված աշխատանքային գործիքներ՝ քերիչներ, հատիչներ, կոկիչներ, կտրիչներ և այլն:  Կարծում ենք հետաքրքիր կլինի  իմանալ , որ աշխատանքային գործիքները նախամարդը ստանում էր բեկոտման տեխնիկայով՝ քարը քարին խփելու, բեկելու արդյունքում:

     Աշխատանքային գործիքները  ծառայել են նաև որպես զենք  թշնամի ցեղերի և վայրի գազանների դեմ պայքարի համար: