Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Երևանի բաղնիքները

Գիտե՞ք արդյոք, որ Երևանում հին ժամանակներում եղել են բաղնիքներ:

Հին Երևանի բաղնիքների մասին առաջին անգամ հիշատակել է Երվանդ Շահազիզը: Ըստ նրա հաղորդած տեղեկությունների Երևանում գործել է ինը բաղնիքներ: Այդ բաղնիքները կառուցվել են քաղաքի բնակիչների համար: Բաղնիքներից երեքը գտնվել են Շահար (Բուն քաղաք)  և Կոնդ թաղամասերում:

Բաղնիքներից ամենաբարեկարգը բերդի տարածքում կառուցված խանական հարեմի բաղնիքն էր,որը սպասարկում էր Սարդարի հարեմին: Բաղնիքում ամեն ինչ մարմարից էր կառուցված և պատված էր խճանկարային զարդանախշերով: Բաղնիքի բաղկացուցիչ մասերից էր աղյուսակերտ,կրաշաղախ, հաստատուն ու կամարակապ ընդարձակ ավազանը, որը  բաղնիքի հետ միասին, քանդվել է 1830թ.-ին:

Ավելի ուշ Երևանում առավել հայտնի էր Եղիազարովի բաղնիքը,որը գտնվել է այսօրվա Հանրապետության հրապարակի տարածքում:

Այսօր մեր քաղաքում կան տարբեր ոճերի բաղնիքներ:Դրանցից են Հին Երևանի բաղնիքային տիպին բնորոշ և այլ մշակույթներից ընդօրինակված բաղնիքներ՝ հատկապես հայտնի են ռուսական,հունական,ֆինական,թուրքական,ճապոնական ոճերի բաղնիքները: