Երևան քաղաքի պատմության թանգարան
ԵՐԵՎԱՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
ԽՈՐԱՍԱՆՅԱՆՆԵՐ

Խորասանյանների տոհմը ծագում է 13-րդ դարից, ոմն հրամանատարից: Խորասանյան տոհմին պատկանող մարդկանց մասին կարելի է նշել նրանց բնորոշ ժառանգական գծերը՝ ազնվություն, աշխատասիրություն, առատաձեռնություն, խիզախություն և համեստություն: Նրանք ծառայել են որպես հայրենանվիրության օրինակ` իրենց կյանքի իմաստը գտնելով հայրենիքին օգտակար լինելու մեջ: Խորասանյաններն արժանացել էին արդար և պահանջկոտ երևանցիների խոր հարգանքին՝ համապատասխան իրենց ազգանվան նախածանցին:

Չկար մի երևանցի , որ չիմանար սիրելի երաժշտի՝ Արմեն Խորասանովի սխրանքի մասին, երբ նա թուրքական զորքին դեմ առ դեմ մագլցեց բարձունքը և օգտագործեց ավելի զորավոր զենք, քան ուներ թշնամին՝ ջութակն ու երգը: Անզուգական ջութակի հնչյուններն ու երգողի ձայնը կասեցրին թշնամու ներխուժումը Երևան:

Խորասանյանների տոհմի ներկայացուցիչներից էր Վերգինե Խորասանյանը: Նա ավարտելով Ս. Պետերբուրգի իգական բժշկական ինստիտուտը՝ ուսումը շարունակում է Եվրոպայում, սովորում Բեռլինի բժկական համալսարնում: Ավարտելով այն՝ վերդառնում է Երևան և աշխատանքի է անցնում որպես կանացի հիվանդությունների մասնագետ: Նա որպես հմուտ բժիշկ շատ կարճ ժամանակում այնպիսի ճանաչման է հասել, որ նրան բուժման համար դիմել են ամբողջ Կովկասից: Ցավոք այս հիանալի կնոջ և բժշկի կյանքը կարճ է տևել: Մի անգամ այցելել է ծննդկան մի կնոջ, որը հիվանդ էր տիֆով, վարակվել ու մահացել է: