Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Կոնդ թաղամաս

  Գիտե՞ք արդյոք, որ Հին Երևանը բաժանված է եղել երեք խոշոր թաղերի.  դրանցից ամենաբարձրը  Կոնդն է: Կոնդը գտնվում է քաղաքի արևմտյան բարձրադիր մասում և այդ անունն էլ ստացել էր իր բարձր դիրքի պատճառով: «Կոնդ» բառը նշանակում է բոլորակ բլուր:

 Կոնդը Երևանի պատմական կորիզն է: Նեղլիկ փողոցները, ցածր առաստաղով տները, հին դարպասները և փոքրիկ այգիները պահպանել են հին Երևանի ողջ կոլորիտը: