Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Կինոյից անցում դեպի թատրոն

Կինոյից անցում կատարենք դեպի հայկական թատրոն: Փոքրիկ դրվագներով ծանոթանանք  մեր թատրոնի պատմությանը: Նախ և առաջ հարգելի բարեկամներ    նշեմ, որ եթե խոսենք հայ թատրոնի ակունքների մասին , ապա պետք է գնանք դարերի խորքը:

Ժամանակակից իմաստով առաջին թատերական ներկայացումը Երևանում տեղի է ունեցել 1827թ.,  երբ Երևանի անառիկ բերդը գրավելուց հետո, ռուսական կայազորի զինվորները ներկայացրեցին ռուս գրող և դիվանագետ Ա.Ս. Գրիբայեդովի «Խելքից  պատուհաս»  կատակերգությունից դրվագներ:

Մայր թատրոնը (Սունդուկյանի անվան) բացվել է 1921թ.օգոստոսի 16-ին՝ պետթատրոն անունով: 1922թ. հունվարի 25-ին բեմադրվեց  առաջին ներկայացումը Սունդուկյանի՝ «Պեպո»-ն:Ի դեպ ,գլխավոր հերոսի կերպարը արձանի տեսքով 1976թ. տեղադրվում է Անգլիական այգում (քանդակագործը  Գ. Ահարոնյանն է, ճարտարապետը՝ Մ. Գրիգորյանը):