Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Հայկական կինոյից մի դրվագ

Սիրելի dasaran.am-ցիներ արդեն ամառային արձակուրդներն են, և մենք ցանկանում ենք ձեր օրը լցնել  Երևանին նվիրված տարբեր հետաքրքիր նյութերով:  Այսօր ներկայացնում ենք  հայկական կինոյի պատմությունից մի դրվագ:

  Հայկական կինոյի ծննդյան պաշտոնական տարեթիվը համարվում է 1923թ. ապրիլի 16-ը:1925-1928թթ. Համո Բեկնազարյանը (հայկական կինոմատոգրաֆիայի հիմնադիր) նկարահանում է համր ժանրի հինգ կինոնկարներ՝ «Նամուս», «Զարե», « Շորն ու Շոր-Շորը», «Խասփուշ»,  և «Տունը հրաբխի վրա»:

 Բեկնազարյանի , ինչպես նաև հայկական ազգային կինոմատոգրաֆիայի նվաճումը «Պեպո» կինոնկարն է, որն առաջին  հայկական հնչյունային ֆիլմն է նկարահանված  1935թ.-ին: Տեսախցիկը , որով նկարահանել են« Պեպո»  հնչյունային ֆիլմը  ցուցադրվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում: