Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Կարմիր կամուրջ կամ Խոջա Փիլավի

ախ և առաջ ձեզ տեղեկացնեմ, որ Երևանում հոսել են երկու գետեր՝ Հրազդանը (Զանգու,երկ.՝ 141կմ և Գետառը),որոնց վրա են ձգվում քաղաքային կամուրջները:
Բերդի հետ է կապված Երևանի հինավուրց կամուրջը:Երևանի հինավուրց Կարմիր կամուրջը, գտնվել է բերդի հյուսիս-արևմտյան անկյան հատվածում՝ սարդարի ապարանքի տակ, խոր ձորում: կամուրջը ավերվել էր 1679թ. մեծ եկրաշարժի ժամանակ:Այն վերակառուցվում է մեծահարուստ վաճառական ու բարերար Խոճա Փիրավի բարերարությամբ, որի շնորհիվ կոչվել է Խոջա Փիլավի կամ Կարմիր կամուրջ: Իսկ Կարմիր անունը ստացել է կարմիր տուֆից կառուցվաց լինելու շնորհիվ:
Հրազդանի հին կամուրջը գտնվում է Սարդարի բերդի (ներկայիս Արարատ գինու գործարանի) մոտ, Հրազդանի ձորում:
Անվանի հայագետ, ճանապարհորդ Հենրի Լինչի խոսքով՝ Երևանի սարդարը պալատի «Շուշաբանդ այվանում» նստում էր և հաճույքով դիտում էր բացվող տեսարանը: Նա նաև այդեղից է զբաղվել հրաձգության արվեստի մեջ՝ ուղղելով իր գնդակները դեպի խխճուկ գյուղացիների իշուկները, որոնք շարան-շարան անցնում էին Հրազդանի կամրջով: