Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Իսկ դուք գիտե՞ք «Յոթ ցայտաղբյուրի» պատմությունը

     Ցայտաղբյուրը տեղադրվել է Հարապետության հրապարակում 1970- ականներին: Հեղինակը ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանն է: Սկզբում ցայտաղբյուրը զարդարված էր բերդաշտարակի ձև ունեցող բրոնզե դեկորատիվ շտուցերներով, որոնք սակայն վանդալները գողացան  1990-ականների բրոնզի հետևից ընկածները չէին խնայում ոչինչ:Այս պատճառով Հայաստանի կենտրոնական հրապարակի ցայտաղբյուրը տասը տարուց ավել մնաց անմխիթար վիճակում. շտուցների փոխարեն աչք էին ծակում ժանգոտ խողովակները, ցայտաղբյուրը շրջապատող սալաքարերը տեղադրվել էին ,ջրի մատակարարման համակարգը խարխրվել:Նոր շտուցների հեղինակը՝ Նուռն է: Նա չկրկնելով նախկինը պատրաստեց նորը, որին  հաղորդեց որոշակի թաքնված իմաստ: Պարագծով արված նախշերը ջուրը դրական էներգիայով լիցքավորող ուղերձ են պարունակում, որն անպայման կփոխանցվի այն խմող անցորդին: Ի դեպ, գլխադրերի օգնությամբ կարելի է իմանալ նաև ժամը , քանի-որ դրանք հատուկ  այնպես են պատրաստված, որպեսզի միաժամանակ ծառայեն որպես արևային ժամացույց:

    Հուշարձանի վերանորոգման և վերականգման աշխատանքները ավարտվեցին 2008-ի մայիսի 1-ին,երբ տեղի ունեցավ նորոգված «Յոթ աղբյուրի» հանդիսավոր բացումը: