Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Իսկ դուք գիտեք «Հուշարձան ընթերցողին» քանդակի պատմությունը

 Այսօր մեր հասարակության մեջ ընդունված է, որ  եթե արձան ապա միայն որևէ տաղանդաոր մարդու:Սակայն չենք կարող չհամաձայնվել, որ քաղաքում օր-օրի ավելանում են յուրահատուկ և տարբերվող արձանները: Որոնց թվին է պատկանում նաև «Հուշարձան ընթերցողին» քանդակը: Այս բրոնզաձույլ, 18 գրքից և լուսամփոփից համադրված արձանը տեղադրվել է՝ Խնկո Ապոր գրադարանի դիմաց: Երկու և կես  մետր բարձրություն ունեցող «Հուշարձան ընթերցողին» քանդակի հեղինակն է դիզայներ, ոսկերիչ և քանդակագործ Արման Դավթյանը, նույն ինքը՝ Նուռը:

  Քանդակագործը մտածված չի քանդակել ընթերցողին. ըստ նրա յուրաքանչյուր ոք ով կնստի քանդակի վրա կկերտի ընթերցողի կերպարը:

  Երեկոյան քանդակը լուսավորում է լուսամփոփի լույսը, իսկ բացված գրքի վրա աշխարհի տարբեր լեզուներով գրություններ կան գրված:

Քանդակի բացման արարողությունը կայացել է 2013թ. ապրիլին: Այն նվեր է Երևանին՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ: Հեղինակի կարծիքով հոգեբանական և դաստիարակչան ինչ-որ բան կա: Նա կարծում է, որ օրերից մի օր՝ ընթերցանության հետ սեր չունեցող մարդը, նկարվելով արձանի վրա պարտքով վերցնում է ընթերցողի կերպարը. հետո փորձելու է  այդ պարտքը վերադարձնել, մեկ օր անպայման սկսելու է կարդալ և դա մեծ հաղթանկ կլինի:

Քանդակն ունի գրքեր տեղադրելու համար նախատեսված պահոցներ, որտեղ քաղաքացիները կարող են դնել իրենց կարդացած գրքերը կամ վերցնել ընթերցելու համար: Քանդակագործը ցանկացել է այս ձևով գրքերի փոխանակման բարի ավանդույթ ստեղծել:

Արձանն իր մեջ ունի Wi-Fi մոդեմ, և շրջակայքում գտնվող ցանկացած մարդ կարող է միանալ անվճար ինտերնետին: Ավելի ստույգ, միայն karda.am կայքին, որտեղ կա մոտ մեկ միլիոն անվճար գիրք.  դրանցից յուրաքանչյուրը կարելի է ներբեռնել արձանի շրջակայքում գտնվելով:

Կարծում եմ արձանը այսպիսի առանձնահատկություններով կգրավի ձեզանից յուրաքանչյուրին ու ամենքտ  գեթ մեկ անգամ կփորձեք կերտել ընթերցողի կերպարը, որը տարիների ընթացքում մաշվածություն ձեռք կբերի և կապացուցի թե ինքն ինչքան ընթերցող ունի: