Երևան քաղաքի պատմության թանգարան
Նորություններ
«Իմ սեպտեմբերի 1-ը»

Սեպտեմբերի 1-ը մեր կյանքի անմոռանալի և հիշարժան օրերից մեկն է՝ լի հույզերով և նորանոր սպասումներով, ծաղիկներով և ժպիտներով, երկնքում սավառնող գույնզգույն փուչիկներով և ուրախության արցունքներով: Սովորաբար սեպտեմբերյան այս ակնթարթները վերածվում են գեղեցիկ լուսանկարների, որոնք իբրև թանկագին հուշեր պահվում են ընտանեկան ալբոմներում և համակարգիչներում: Հարգելի dasaran.am-ցիներ, սեպտեմբերի 1-ին ընդառաջ Երևան քաղաքի պատմության թանգարանը հայտարարում է «Իմ սեպտեմբերի 1-ը» խորագիրը կրող լուսանկարների մրցույթ: Մրցույթին կարող եք ներկայացնել ինչպես ձեր, այնպես էլ ձեր բարեկամների և ընկերների սեպտեմբերի 1-ի թեմայով հին և նոր լուսանկարներ (ցանկության դեպքում կարող եք նաև կիսվել ձեր հիշողություններով): Մրցույթը անցկացվելու է օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 27-ը: Արդյունքները կտեղադրվեն կայքում հոկտեմբերի 1-ին:

 Հաղթողներին կընտրեք դուք՝ dasaran.am կայքում ինտերնետային քվեարկության միջոցով: Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, որոնց լուսանկարները կհավաքեն ամենաշատ like-երը: Նրանց հնարավորություն կտրվի անվճար այցելել թանգարան, դիտել «Հին Երևան» անիմացիոն 7-րոպեանոց շոուն: Իսկ առավելագույն like-երը հավաքած մասնակիցը թանգարանի կողմից կստանա բացիկների հավաքածու՝ Հին Երևանի տեսարաններով:

Ձեր լուսանկարները և նրանց հետ կապված հիշողություններն ուղարկեք մեր էլ. հասցեին՝ [email protected]: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 56-81-09 հեռախոսահամարով: