Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
«Տղամարդիկ» արձանախումբ

 Այս արձանախումբը ներկայացնում է 1972թ.-ին նկարահանված «Տղամարդիկ» ֆիլմի գլխավոր հերոսներին՝ Մհեր (Ֆռունզիկ) Մկրտչյանը, Ազատ Շերենց, Ավետիք Գևորգյանը և Արմեն Այվազյանին:

  Ֆիլմի հիմքում ընկած է չորս ընկերների՝Վազգենի, Սաքոյի, Սուրենի և Արամի ընկերության պատմությունը:Արամը անհույս սիրահարված էր Կարինեին,սակայն չի համարձակվում իր սերը խոստովանել: Ընկերներից յուրաքանչյուրը իր հերթին փորձում էին մտերմացնել նրանց,որի շուրջ էլ հյուսվում են ֆիլմի կոմիկական դրվագները: Տղամարդիկ ֆիլմի ռեժիսորն է Էդմոն Քեոսայանը:

Քանդակագորշծ Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախումբը տեղադրվեց 2007թ. Մոսկովյան 31 հասցեյում: Ի դեպ վայրը պատահաբար չեր ընտրված  հայտնի հերոսներին  ներկայացնող արձանախմբի դիմահայաց տանն են տարիներ առաջ նկարահանվել ֆիլմի ամենահայտնի տեսարանները: