Երևան քաղաքի պատմության թանգարան
Նորություններ
«Հին Երևանի անցուդարձը» 3D պրոեկցիա

«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակներում, ս/թ մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ին Երևանի պատմության թանգարանում առաջին անգամ կներկայացվի «Հին Երևանի անցուդարձը» խորագրով 3D պրոեկցիան (3D Projection mapping): Մանրակերտը կենդանություն կստանա ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների` Full HD պրոեկտորների միջոցով: Քաղաքը կսկսի ապրել իր առօրյա ռիթմով՝ փողոցներում կշրջեն կառքեր, ավտոմեքենաներ, կաշխուժանա Անգլիական այգին, Երևանի պատմական բերդը, Ղանթարի շուկան իր քարավանատներով, կլսվեն հին եկեղեցիների զանգերի ղողանջները և այլն...
Հարգելի dasaran.am-ցիներ, հրավիրում ենք ներկա գտնվելու հետաքրքիր և ճանաչողական ճանապարհորդությանը՝ դեպի Երևանի անցյալը...