Զգուշացիր ականներից
Մեր առօրյան
ՀՀ 23 երեխաներ մեկնեցին Խորվաթիա

Սույն թվականի օգոստոսի 28-ին ՀՀ 23 երեխաներ մեկնեցին Խորվաթիայի Հանրապետություն: Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի այս ևս մեկ վառ նախաձեռնության նպատակն է հնարավորություն ընձեռել սահմանամերձ գոտիներում բնակվող  մեր հայրենակիցների երեխաներին ինչ-որ չափով կտրվելու սթրեսային առօրյաից, վերակնգնվելու և շփվելու իրենց հասակակիցների հետ:

Նախաձեռնությունը իրականացվում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Խորվաթիայի Կարմիր Խաչի միջև համագործակցության շրջանակներում:

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գոտիներից ընդհանուր թվով 18 գյուղերից ընտրված երեխաները մեկ շաբաթ հանգստացան Ադրիատիկ ծովի ափին գտնվող Նովի Վինոդոլսկի քաղաքի մոտակայքում,  Խորվաթիայի Կարմիր Խաչի ճամբարում: