Կրթություն

Սիրելի աշակերտներ, մեր էջի նպատակն է տեղեկացնել ձեզ Հայաստանում առկա ականների վտանգի մասին և պատմել, թե ինչպես կարելի է

ավելին

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետներն ու այս տարվա ճամբարականները COAF Smart Center-ում:


07 օգոստոսի, 16:25

Արքայադուստր Դիանան 1997-ին մեկնում է Անգոլա՝ որպես «Կարմիր խաչ» -ի և «Կարմիր մահիկ» -ի կամավոր, այցելում է հակահետևակային ականներից տուժածներին, մասնակցում է ականազերծման ծրագրերի կազմմանը և աջակցում է ականների վտանգի մասին տեղեկատվության տարածմանն ու դրա դեմ պայքարի մեթոդների մասին ուսուցողական ծրագրերի մշակմանը: Աշխարհը տեսնում է նրա լուսանկարները ականապատված դաշտում՝ գլխին սաղավարտ, հագին՝ պաշտպանիչ բաճկոն: 1997-ի օգոստոսին նա գնում է Բոսնիա և իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է պատերազմական գործողություններից հետո հակահետևակային ականներից ծանր վերքեր ստացած անձանց՝ հատկապես երեխաներին: 1998-ին իր երկրի Համայնքների պալատում հակահետևակային ականների վերաբերյալ օրենքի նախագիծը ներկայացնելիս՝ արտաքին գործերի նախարար Ռոբին Քուկն ընդգծում է Դիանայի ներդրումը . «Այս ասամբլեայի բոլոր անդամները երախտապարտ են լինելու Ուելսի իշխանուհուն հակահետևակային ականների հակամարդկային էությունը մեզ բացահայտելու համար»:

07 օգոստոսի, 16:17

DOMINO Production continues to introduce you to another educational project. This special 2DAnimated film is the result of the won tender announced by OSCE Office in Yerevan in co-operation with Center for humanitarian demining and expertise SNCO. Watch attentive and remember the rules!

www.youtube.com
02 օգոստոսի, 11:51

Հանրային հեռուստաընկերություն 2019 http://news.1tv.am Հեռ․ 010 653751 Էլ․ հասցե։ [email protected] #ԱռաջինԱլիք #Լուրեր

www.youtube.com
25 հուլիսի, 14:51

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հուլիսի 23-ին Ականային վտանգի իրազեկման դասընթացներ և գործնական պարապմունքներ են իրականացրել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում: Պայմանական պայթյուն է տեղի ունեցել, երեխաները ծանոթացել են անվտանգ վարքագծի կանոններին: Միջոցառմանը մասնակցել են Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերից ներգրավված երեխաներն ու Արցախի տարբեր շրջաններից եկած դպրոցականները:

24 հուլիսի, 16:51

Սիրելի՛ դասարանցիներ, ականները և չպայթած զինամթերքը ռազմական գործողությունների արդյունք են, վտանգավոր են կյանքի և առողջության համար այնքան ժամանակ, քանի դեռ վնասազերծված չեն: Ցանկացած կասկածելի առարկայի հանդիպելիս, տեղեկացրեք ծնողներին կամ միանգամից զանգահարեք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի անվճար թեժ գծին՝ 08000-9000:

19 հուլիսի, 15:00

Սիրելի՛ դասարանցիներ, իսկ դուք հիշու՞մ եք, թե ինչ է պետք անել ականի հանդիպելիս: Միասին կվերհիշենք.
1. կանգ առեք, մնացեք նույն տեղում
2.եթե միայնակ չեք, բղավելով զգուշացրեք մյուսներին, որ գտնվում եք վտանգավոր տարածքում
3. ոչ մասնագետին թույլ մի տվեք մոտենալ ձեզ, սպասեք մինչև օգնության կհասնեն
4. եթե օգնությունը ուշանում է կամ տարածքում որևէ մեկը չկա, զգուշորեն հետ գնացեք ձեր եկած ճանապարհով, եթե ձեր քայլերի հետքերը երևում են
5. մտապահեք կամ ձեռքի տակ եղած իրերով նշեք վայրը
6. զանգահարեք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի անվճար թեժ գծին՝
08000-9000 կամ ՀՀ ոստիկանություն, ռազմական ոստիկանություն կամ Արտակարգ իրավիճակների տեղական բաժանմունքներ

18 հուլիսի, 13:07

ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ամենամյա դարձած ամառային ճամբարը մեկնարկել է: Այս տարի Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերից ներգրավված 42 երեխաներն, ինչպես նաև կենտրոնի 6 կամավորները 10 օր կհանգստանան Լոռու «Գուգարք» ճամբարում: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները պարբերաբար Ականային վտանգի իրազեկման դասընթացներ և գործնական պարապմունքներ կանցկացնեն: Ճամբարի գլխավոր նպատակը իրազեկվածության մակարդակի բարձրացումն է:

16 հուլիսի, 14:47

Սիրելի՛ դասարանցիներ, դիտե՞լ եք արդյոք այնպիսի ֆիլմեր, որոնցում ականային պայթյունների տեսարաններ ներկայացված լինեն: Կիսվե՛ք հղումներով ու տպավորություններով:

09 հուլիսի, 15:40