Զգուշացիր ականներից
Մեր առօրյան
Մեր կենտրոնի կողմից կազմակերպված հայ և խորվաթ երեխաների ճամբարային հանգիստը

Ճամբարի առօրյան շատ բուռն և աշխույժ է անցնում: Երեխաները արդեն ընտելացել են անծանոթ միջավայրին և բավականին ակտիվորեն շփվում են միմյանց հետ և մասնակցում ճամբարի միջոցառումներին: Երեկ օրինակ, նախաճաշից հետո երեխաները մասնակցել են ականային անվտանգության դասընթացի, այնուհետև տեղի է ունեցել ուղևորություն դեպի Հաղարծին և Գոշավանք, որից հետո բոլորը մասնակցեցին բնության գրկում հայկական խորովածի պատրաստմանը: Այն ճաշակելուց հետո երեխաները դեռ երկար զվարճանում էին բնության գրկում, կազմակերպելով բազմաթիվ ակտիվ խաղեր: Վերադառնալով ճամբար երեխաները զվարճացան Սևանի ափին՜ ոմանք ջրի մեջ, ոմանք բավարարվելով ափի մոտ նստելով: Իսկ ընթրիքից հետո երեխաները հավաքվեցին խաղահրապարակում, որտեղ խաղացին մինչ ուշ երեկո: Թե հայ, թե խորվաթ երեխաները անչափ ուրախ էին և ոգևորված: