Զգուշացիր ականներից
Ճանաչենք ականները
Հակահետևակային ականներ


Հակահետևակային ականներ



Զինամթերք, որն ուղղված է մարդուն սպանելու կամ վիրավորելու: Պայթում են նրան դիպչելիս, կամ որոշ դեպքերում ձգալարին (թելերին, որոնք ամրացված են ականին) դիպչելիս:


  • Հակահետևակային ականները սովորաբար լինում են կանաչ, շականակագույն և այլ շրջակա միջավայրին ձուլվող գույների
  • Կարող են “դուրս թռչել” և պայթել 60սմ – 1 մ բարձրության վրա
  • Կարող են լինել բարդ վնասազերծվող, երբ նույնիսկ մասնագետ սակրավորները ի վիճակի չեն այն վնասազերծելու առանց հատուկ հեռակառավարվող տեխնիկայի
  • Կարող են ունենալ ինքնաոչնչացվող մեխանիզմ և պայթել որոշ ժամանակ անց, կամ որոշակի ջերմաստիճանի և խոնավության դեպքում, կամ որոշակի ռադիո կամ կաբելային ազդանշանի ազդեցության ներքո: