Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Անակնկալ մայրիկի՜ս...
Փոքրիկ Շանթն ու Մարիամը շատ են չարչարվել՝ մայրիկի օրն արևային դարձնելու համար
Սիրելի՛ Հռիփսիմե Աբրահամյան , Ձեզ բազում արևային օրեր ենք մաղթում
Փոքրիկների՝ մեզ ուղարկված լուսանկարների ամփոփումը

07 ապրիլի, 13:14

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Անուշիկ-սիրունիկ փոքրիկներ
Չգիտե՞ք՝ ինչ նվիրել մայրիկին տոնի առթիվ
Միացե՛ք մեր նախաձեռնությանը, մայրիկը չի իմանա
Պատրաստում եք մի սիրունիկ բացիկ,
Ներսում, մայրիկից թաքուն , գրում եք ձեր մաղթանքը, թող անակնկալ լինի
Լուանկարում և ուղարկում եք մեր ֆեյսբուքյան էջին՝ (House-museum of Avetik Isahakyan)
Ամենագեղեցիկ մաղթանքն ու բացիկն ուղարկող փոքրիկին ու նրա սիրելի մայրիկին անակնկալ է սպասում

05 ապրիլի, 22:37

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
ԿԱՏԱԿՈՒՄ Է ՎԱՐՊԵՏԸ
Երևանում մահացել էր Իսահակյան ազգանունով մի բժիշկ: Քաղաքում լուր տարածվեց, թե մահացել է բանաստեղծ Իսահակյանը:
Մոտիկները, ծանոթները զարմանում են: Իչպե՞ս, չէ՞ որ երեկ, մյուս օրը տեսել են փողոցում...այնուամենայնիվ զանգում են Իսահակյանի տուն: Զանգում են և կոմկուսի կենտկոմից: Այս անգամ լսափողը վերցնում է Իսահակյանը:
- Ո՞վ է խոսում,-հարցնում են:
- Իսահակյանը:
Չեն հավատում:
- Դու՞ք, Վարպե՞տը, Իսահակյանը...Ճի՞շտ...
- Այո՛, այո՛: Ես եմ:
- Ա՜.. Շատ ուրախ ենք, որ դուք եք: Բա ասում են...
- Մեռել եմ...
- Այո՛, բայց շատ ուրախ ենք, որ սուտ է:
Իսահակյանը պատասխանում է.
- Եթե Կենտկոմն ասում է՝ սուտ է, ուրեմն սուտ է:
Մինչև կյանքի վերջն էլ Իսահակյանը պահպանեց սրախոսելու իր ունակությունը և մարդկանց հետ լինելու իր զարմանալի սերը, իր անզուսպ փափագը:
Ստ. Զորյանի հուշերից

05 ապրիլի, 20:12


Ա․ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Սիրելի՛ երեխաներ
Կարող ե՞ք ասել՝ ի՞նչ պատահեց, երբ կորոնավարակը մտավ Զարոբյան փողոց...
Կատակում ենք միասին :)
Հորինիր մի կատակ նկարի շուրջ
Գրիր կատակդ մեկնաբանություններ բաժնում,

02 ապրիլի, 17:56

Ա․ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Հավերժ փառք ձեզ՝ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ արյունով պահող քաջորդիներ...
Ձեր հիշատակը միշտ վառ ...
#Թևավոր_խոսքեր
#ԱվետիքԻսահակյան #Իմաստուն_մտքեր

02 ապրիլի, 17:54

Ա․ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Անին Ավ. Իսահակյանի Արևի մոտ հեքիաթից ոգեշնչված՝ նկարել է այս գեղեցիկ նկարը:
Սիրելի՛ բարեկամներ
Որպեսզի այս օրերին բարձր պահենք մեր տրամադրությունը և շարունակենք մոտ լինել մեր մշակույթին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը կազմակերպում է խաղ-մրցույթ։
Առաջարկում ենք.
✅ Ընթերցել Իսահակյանի որևէ ստեղծագործություն, որը ձեզ առավել հոգեհարազատ է,
✅ Ստեղծագործության մոտիվներով անել ձեր հեղինակային նկարը,
✅ Տեղադրել այն ֆեյսբուքում/House-Museum of Avetik Isahakyan / հավանել և տարածել հետևյալ հղումով, մարտահրավեր ուղարկել այն անձանց, որոնց դուք կցանկանաք.
#ԱվԻսահակյան145
#Տնիցթանգարան
#Մնատանը

30 մարտի, 16:36

Ա․ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
#Թևավոր_խոսքեր
#Իմաստուն_մտքեր
#ԱվետիքԻսահակյան

29 մարտի, 12:12

Ա․ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
#Մնատանը
Մարգարյան Անին ևս մասնակցում է #Խաղ_մրցույթ ին․ նա կարդացել է Ավ. Իսահակյանի բանաստեղծությունները և ստեղծել այս գեղեցիկ նկարը՝ լի բնության շնչով:
Շարվել են շուրջըս- այնպե՜ս լո՚ւռ,
լազո՚ւր.
Գարունն է բուրում այնտեղ վարդերով
Եվ ղողանջում են ակներ ու աղբյուր։

29 մարտի, 11:44

Ա․ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
#Մնատանը
#Գիրքկարդա
Գրիգորյան Եվան կարդացել է «Ավ. Իսահակյանի «Լիլիթ» լեգենդը և մասնակցում է մեր թանգարանի կողմից առաջարկված #Խաղ_մրցույթին՝ այս գեղեցիկ աշխատանքով

27 մարտի, 16:57

Ա․ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Կարո՞ղ ես ճիշտ պատասխանել հարցերին ,
Արի՛ խաղանք ,
Այցելի՛ր մեր ֆեյսբուքյան էջ ,
Մասնակցի՛ր խաղ-հարցաշարին,
Դե՛, քեզ տեսնենք ,
Գրի՛ր արդյունքդ մեկնաբանություններում՝

27 մարտի, 00:34