Լոնդոնում ավարտվել է շախմատի աշխարհի թագի համար պայքարը։ Աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը պաշտպանել է Մագնուս Կարլսենը։

04 դեկտեմբերի, 15:15

Լևոն Արոնյանը այլանդակ տաղանդավոր ծույլիկ է։ Նրան տրված է շատ ավելին, քան մյուսներին, և նա հմտորեն օգտագործում է անհավասարության հնարավորությունը՝ առանց ավելորդ ջանքերի։

Հաճախ Լևոնի խաղը շատ պարզ է, ինչպես յուրաքանչյուր հանճարեղ բան։ Երբ նայում ես նրա պարտիաները, կարծում ես՝ ինքդ էլ կարող ես այդպես։

Բայց, չգիտես ինչու, նրա մոտ այդպես ստացվում է 10-ից 9-ի դեպքում, իսկ մեկ ուրիշի մոտ անգամ մեկում այդպես չի ստացվում։

Միջազգային գրոսմայստեր և լրագրող Սերգեյ Շիպովը Լ․ Արոնյանի մասին

27 նոյեմբերի, 15:35

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի թագի համար պայքարում աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի և հավակնորդների մրցաշարի հաղթող ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի միջև մրցախաղը ոչ-ոքիների անընդմեջ քանակով ռեկորդ է սահմանել։

23 նոյեմբերի, 12:10

Սիրելի Dasaran-ցիներ, խուսափեք միևնույն ֆիգուրով մեկից ավելի խաղաքարեր պաշտպանության տակ առնելուց

Տեսե՛ք, եթե դուք միևնույն ֆիգուրով միաժամանակ պաշտպանեք մի քանի ֆիգուր, հակառակորդը հնարավորություն կունենա մշակելու այնպիսի տակտիկա, որի արդյունքում դուք կարող եք ֆիգուր կորցնել։

Նայենք 2-րդ խաղատախտակին։ A8 դաշտում գտնվող սևերի նավակը միաժամանակ կատարում է 2 կարևոր գործառույթ՝ պահում է 8-րդ գիծը և պաշտպանում թագուհու

20 նոյեմբերի, 12:19

Ավարտվել է ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցող Winter Chess Classic շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվել են երկու շրջանային մրցաշարեր՝ A և B խմբերով:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալևսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք, որում մեր գրոսմայստերն ուժեղ է գտնվել իր մրցակցից՝ դառնալով B խմբի հաղթող:

16 նոյեմբերի, 11:26

Գիտնականներն ապացուցել են, որ շախմատի ընթացքում մարդու ուղեղի երկու կիսագնդերը սկսում են աշխատել, մեծանում է կոնցենտրացիան, իսկ ըստ այդմ մեծանում քննադատական մտածողությունը:

14 նոյեմբերի, 10:51

Իսկ գիտե՞ք, որ Պրահայի քաղաքամերձ ավանում՝ Չոդովում, կա մի յուրահատուկ այգի, որը տեղակայված է գրասենյակային կառույցների շրջանում։
Այգին ունի մեծ շախմատային տախտակի տեսք։ Ամբողջ տարածքը բաժանված է քառակուսիների՝ կանաչ գազոնների, մոխրագույն ցայտաղբյուրների, կաթնային, մարմնագույն և մոխրագույն մայթերի տեսքով։
Եվ, իհարկե, շախմատային մեծ տախտակներ՝ խաղի համար նախատեսված ֆիգուրներով։

12 նոյեմբերի, 15:09

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկել է աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունը։
Առաջին տուրում Հայաստանի 9 մասնակիցներից 3-ը՝ Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը, հաղթանակներ են տոնել:

07 նոյեմբերի, 17:11

Ոմանք կարծում են, որ խաղալիս չափազանց զգոն եմ լինում, բայց ես դրան այդքան էլ համաձայն չեմ: Ես պարզապես փորձում եմ կախված չլինել բախտի գործոնից: Այն մարդիկ, ովքեր հույսը դնում են բախտի վրա, ավելի լավ է թղթախաղով զբաղվեն կամ էլ բախտը փորձեն խաղատներում։
/Տիգրան Պետրոսյան/

24 հոկտեմբերի, 17:22

Chess69-ի օրենքներն են՝

1. Բոլոր խաղաքարերը ենթակա են փոխակերպման բացառությամբ թագուհու, արքայի և զինվորների։

2. Խաղաքարը, հայտնվելով այլ խաղաքարի ուղղահայացում, փոխակերպվում է տվյալ ուղղահայացին պատկանող խաղաքարի, բացառությամբ՝ թագուհու և արքայի ուղղահայացների։

3. Փոխակերպված խաղաքարը տեղափոխվելով թագուհու կամ արքայի ուղղահայաց՝ վերադառնում է իր սկզբնական ուղղահայացին պատկանող խաղաքարին, ինչպես նաև իր սկզբնական ուղղահայացում գտնվող խաղաքարը, տեղափոխվելով թագուհու կամ արքայի ուղղահայաց, չի փոխակերպվում։

4. Զինվորը, հասնելով 8-րդ հորիզոնական, պետք է վերածվի միայն տվյալ ուղղահայացին պատկանող խաղաքարի, բացառությամբ արքայի ուղղահայացում վերածվող զինվորի, որը պետք է վերածվի ցանկացած խաղաքարի, բացառությամբ արքայի։

Բացի վերոնշյալ օրենքներից, chess69-ում գործում են նաև chess64 շախմատի բոլոր օրենքները։

16 հոկտեմբերի, 18:05