Կրթություն

Dasaran կրթական ծրագիրը հանդես է եկել հերթական հետաքրքիր և կարևոր նախաձեռնությամբ՝ Dasaran-ի օգտատերերի ուշադրությանը նե

ավելին

Դասարանցիներին կհետաքրքրի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բազմաթիվ հետաքրքիր ծրագրերից ևս մեկը: Մեր ուսանողները Կենտրոնի հետազոտողների հետ միասին, Արարատյան դաշտի ձկնաբուծարաններին օգնում են ներդնել մի համակարգ, որը նորույթ է Հայաստանում: Այդ համակարգի միջոցով ձկնաբուծարանները կարող են ավելի շատ ձկներ աճեցնել, իսկ ջրամբարների ջուրն էլ ոչ թե թողնեն, որ անօգուտ հոսի ու կորչի, այլ օգտագործել դաշտերն ու այգիները ջրելու համար:

17 ապրիլի, 18:26

Ինչպե՞ս է եղանակը վնասում բույսերին:
Եղանակը շատ մեծ դեր է կատարում բույսերի աճացման մեջ: Լսել եք, որ մարդիկ ասեն, թե կարկուտ է եղել, և իրենց ամբողջ բերքը փչացել է: Կամ, եղանակը կտրուկ ցրտել է և բույսերը ցրտից թառամել են: Բայց արդյո՞ք սա խնդիր է երկրի ընդհանուր գյուղատնտեսությանը:
Ամեն տարի հաշվարկվում է մեր կողմից կատարված արտահանումը, ներկրումը և ընդհանուր արտադրությունը: 2016 թվականին եղանակը շատ մռայլ էր, և հայկական ընդհանուր արտադրությունը այդ տարի իջավ 5,2%-ով: Սա մեծ թվի նման չէ, բայց եթե դիտարկում ենք երկրի ամբողջ արտադրությունը, կնկատենք, որ սա կազմում է մի ահռելի թիվ: Վատ եղանակը իրոք կարող է հսկայական տարբերություն տալ:
Ներքևի աղյուսակում տրված է ՀՀ ընդհանուր գյուղատնտեսության արտադրության, արտահանման, և ներկրման արժեքը:

10 ապրիլի, 13:28

Հետաքրքիր փաստ. Հայաստանում աճում են մոտավորապես 2000 տեսակի խոտաբույսեր ու բանջարային բույսեր: Դրանք կազմում են մեր երկրի ֆլորայի՝ բուսական աշխարհի մոտ 60 տոկոսը և օգտագործվում են տարբեր նպատակներով՝ սննդամթերքի արտադրություն, գյուղատնտեսական կենդանիների համար կերերի արտադրություն, քիմիական արդյունաբերություն, բժշկություն, կոսմետիկա և այլն: Ներկայումս այս ամբողջ կենսաբազմազանությունից 100 տեսակից էլ պակասն է օգտագործվում մեր երկրում, որոնցից ամենաշատ օգտագործվողերը միայն 30-40 տեսակն են:

07 ապրիլի, 13:26

Այսօր կուսումնասիրենք անասնապահական ֆերմաներում հաճախ հանդիպող մի քանի կենդանիների:
Դուք գիտեի՞ք, որ այծերը շատ մաքրասեր կենդանիներ են: Ենթադրվում է, որ նրանք շներից ել զգույշ են իրենց սնունդը ջոկելու հարցում: Այծերը չեն ուտի գետնին ընկած կամ աղտոտված սնունդ:
Իսկ խոզերը, որոնք շատ ավելի փնթի են համարվում, շատ խելացի կենդանիներ են: Ըստ գիտնականների, դրանք 4-րդ ամենախելացի կենդանիներն են՝ կապիկներից, դելֆիններից և փղերից հետո: Նրանք նաև կարող են 4 րոպեում մեկ կիլոմետր վազել, որը շատ զարմանալի է, հաշվի առնելով որ նրանց ոտքերը շատ կարճ են:

28 մարտի, 20:31

Երևանի թիվ 103 և 127 ավագ դպրոցների բարձրդասարանցիները կանգնած են իրենց ապագա մասնագիտությունը ընտրելու շեմին: Հենց այդ նպատակով նրանք այցելեցին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ԱՈՒԿ): Երեխաները խոստովանեցին, որ ԱՈՒԿ-ը՝ կրթական եզակի հնարավորություններով, իրենց համար հաճելի հայտնություն էր:

21 մարտի, 18:43

Ֆերմերից Ֆերմերին Հայաստանը հայտարարում է սիրողական լուսանկարների ֆոտոմրցույթ «Գյուղատնտեսությունն իմ աչքերով» խորագրով։

Մրցույթի պայմաններն են․
ՔԱՅԼ 1-ին․ Նկարե՛ք թեմատիկ լուսանկար
Մարտի 1-ից ապրիլի 1-ը թեմային առնչվող լուսանկարն ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին՝ անձնական հաղորդագրությամբ կամ հետևյալ էլ հասցեներին – [email protected],org, [email protected],org,
ՔԱՅԼ 2-րդ. Հավաքե՛ք լայքեր
Ապրիլի 2-ին մրցույթի մասնակիցներից ստացված բոլոր նկարները կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում: Մինչև ապրիլի 8-ը ֆեյսբուքի օգտատերերը կարող են քվեարկել իրենց դուր եկած նկարի օգտին:
ՔԱՅԼ 3-րդ. Դարձե՛ք հաղթող
Ապրիլի 9-ին քվեարկությունը կավարտվի և ապրիլի 10-ին կհրապարակվեն հաղթողների անունները։

Ֆեյսբուքյան 3՝ առավելագույն լայք հավաքած հաղթողներից բացի կընտրվի ևս մեկ հաղթող լուսանկար մրցույթի կազմակերպիչների կողմից։

Մրցանակաբաշխությանը մասնակցում են նաև Ֆերմերից Ֆերմերին Հայաստան ծրագրի գործընկեր գյուղատնտեսական աջակցության ՀԿ-ներ, որոնք կընտրեն մեկ հաղթող լուսանկար։ Նկարի հեղինակը անակնկալ մրցանակ կստան

15 մարտի, 18:15

Դուք լսե՞լ եք կարամբոլա մրգի մասին: Կարամբոլան արևելյան Ասիայում աճող մրգի տեսակ է, որn ունի քաղցր/թթու համ: Եթե միրգը կտրենք, այն կունենա աստղի տեսք, որի համար էլ սա անգլերեն անվանվում է starfruit (աստղամիրգ): Թեև մենք հաճախ ենք օգտագործում մրգեր, մենք աշխարհի բոլոր մրգատեսակների 10%-ին էլ ծանոթ չենք: Գրեք մեկնաբանություններում, թե դուք ինչ նոր մրգեր եք գտել:

12 մարտի, 22:36

Ռոքֆոր պանիրը պանրի տեսակ է, որն իր յուրահատկությունը ձեռք է բերում «կապույտ բորբոսների» շնորհիվ: Իսկ ինչպե՞ս է սա հայտնաբերվել: Մի երիտասարդ տղա իր ճաշն էր ուտում, երբ տեսավ մի գեղեցիկ օրիորդի, և սիրահարվելով նրան ընդառաջ գնաց, թողնելով իր պանիրը քարանձավում: Մի քանի շաբաթ անց, վերադառնալով անտառը պանրի սուր հոտը գրավեց տղայի ուշադրությունը: Շատ հետաքրքրասեր լինելով, նա համտեսեց բորբոսնած պանիրը, և առանց գիտակցելու հայտնաբերեց պանրի մի շատ տարօրինակ տեսակ: Այժմ Ռոքֆոր պանիրը Ֆրանսիայում համարվում է «պանիրների թագավորը»:

05 մարտի, 22:42

Ամեն տարի երկնքում աղտոտվածությունը ավելանում է, որի հետևանքով շատ է տուժում բնությունը: Բույսերն ու կենդանիները առանց մաքուր թթվածնի երկար չեն կարող գոյատևել: Բայց ահա մարդիկ գտան արևային էներգիան կլանելու մի ձև, որն ամենից օգտակարն է ֆերմերների համար, ովքեր պարտավոր են հսկել և պահպանել այդ բույսերն և կենդանիներին: Արևային էներգիան էներգիայի շատ մատչելի, ինչպես նաև լիովին մաքուր տարբերակ է: Ահա դիտեք նկարում, թե ինչպես են արևային մարտկոցները շարված լինում ջերմոցներում:

27 փետրվարի, 12:53

Խնձորը շատ համեղ և տարածված միրգ է, ինչպես նաև ամենամեծ արտադրությունը ունեցողներից մեկը:
Պարզվում է, որ կա խնձորի ավելի քան 7500 տեսակ, և եթե ամեն օր մի նոր տեսակ փորձեիք, ապա միայն 20 տարուց բոլոր տեսակները կհամտեսեյիք:

21 փետրվարի, 22:54