Զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում զինծառայողի`
● ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը,
● ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը,
Ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու, ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում, եթե զինծառայողն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ:
● զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածները,
● զինծառայողի պահանջով իր առողջական վիճակի կրկնակի հետազոտման մեջ գտնվելու ժամանակահատվածը, եթե հետազոտման արդյունքներով զինծառայողի բուժման անհրաժեշտությունը բացակայում է:

06 փետրվարի, 14:35

Սիրելի՛ Dasaran-ցիներ, հիշե՛ք՝ յուրաքանչյուր զինծառայող պետք է հոգ տանի իր առողջության պահպանման համար և չպետք է թաքցնի իր հիվանդությունը:

Զինվորական ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ունեցող զինծառայողն ունի բուժման իրավունք:

Հիվանդանալու դեպքում նա պարտավոր է այդ մասին անմիջապես զեկուցել իր անմիջական պետին և նրա թույլտվությամբ դիմել գնդի բուժկետ` բժշկական օգնություն ստանալու:

30 հունվարի, 18:10

Գիտեք չէ՞, որ քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության ներգրավվում են զորակոչի միջոցով և զինվորական ծառայություն անցնելու ընթացքում համարվում են զինծառայող:

17 հունվարի, 12:09

Ի դեպ, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը:

14 հունվարի, 17:46

Իսկ գիտե՞ք, որ զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միևնույն զորամասում:

10 հունվարի, 15:31

ՀՀ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ իրականացվում է նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն:

Զինվորական հաշվառման վերցնելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում է առաջնահերթ և անվճար:

27 դեկտեմբերի 2018, 16:11

Գիտեք չէ՞, որ զինվորական ծառայության կատարման ժամանակ պետությանը հասցված նյութական վնասի համար զինծառայողները կրում են նյութական պատասխանատվություն:

21 դեկտեմբերի 2018, 16:03

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ:

Պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելիս հաշվի են առնվում ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը և օրենքով սահմանված այլ պայմաններ:

Ի դեպ, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում զինծառայողները կարող են տեղափոխվել ծառայության այլ վայր:

12 դեկտեմբերի 2018, 12:42

Ժամկետային ծառայության զինծառայողն ունի շաբաթական մեկ անգամ գնդի տեղակայման վայրից արձակվելու իրավունք, եթե նրան տրված չեն «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կամ «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժեր:
Արձակման թույլտվություն ստանալու համար զինծառայողները դիմում են իրենց անմիջական պետին:

04 դեկտեմբերի 2018, 15:13

Պարտադիր զինծառայողներին արձակուրդ տալու դեպքում տրվում է նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:

Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու զինծառայողների տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են:

30 նոյեմբերի 2018, 17:55