Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոնը տարեկան ներկայացնում է մոտավորապես 700 ներկայացում երեխաների և մեծահասակների համար, թատերական բոլոր ժանրերի ընդգրկումով, չհաշված երեկոյան միջոցառումները: Թատրոնի հաճախելիությունը կազմում է տարեկան գրեթե 120,000 հանդիսատես: Թատրոնն ունի 2 դահլիճ՝ մեծ /330 տեղ/ և փոքր /60 տեղ/: Թատրոնում նաև անցկացվում են տարբեր միջազգային փառատոներ, ինչպիսիք են ՝ «Հայ Ֆեստ», «Ոսկե ծիրան», «Կին փառատոն» և այլն: Թատրոնում տարեկան բեմադրվում է 3-5 նոր ներկայացում : Թատրոնը շաբաթական խաղում է 7-10 ներկայացում և երեխաների և մեծահասակների համար: Մենք տարեկան մասնակցում ենք տարբեր երկրներում անցկացվող 5-7 միջազգային թատերական փառատոների: