Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ

Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը հիմնադրվել է 1938  թվականին  ՀՍԽՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, բազմակի շքանշանակիր Թաթուլ Ալթունյանի  ջանքերով:

Տարիներ շարունակ ունենալով մի այնպիսի տաղանդավոր ու հմուտ գեղարվեստական ղեկավար, ինչպիսին Թաթուլ Ալթունյանն էր, անսամբլը հսկայական գործ կատարեց՝ հայ ժողովրդական երգն ու պարը գրագետ մշակմամբ ու կատարողական բարձր արվեստով իր օրինական տիրոջը ՝ ժողովրդին վերադարձնելու ուղղությամբ: Իր ստեղծագործական կարողություններն ու հարուստ փորձն առանց մնացորդի նվիրաբերելով անսամբլին, Թ. Ալթունյանն այստեղ հիանալի ավանդներ ստեղծեց, որոնք արժանի շարունակություն ունեցան: