Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ

«Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ»-ը ստեղծվել է 1987թ.-ին ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու անվան մեդալակիր՝ Նորայր Մեհրաբյանի կողմից: Ունենալով բազմաժանր պարացանկ համույթը հայկական և տարբեր ազգերի պարերով հանդես  է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, Ռուսաստան, Հնդկաստան, Իտալիա, Անգլիա, Ֆրանսիա, Եգիպտոս, Լիբանան, Դուբայ և այլն: 2008 թվականին համույթին շնորհվել է ՀՀ «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումը: