Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն

ՀՀ Մշակույթի նախարարության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի Ակունք ազգագրական անսամբլը ստեղծվել է 1985թ. Խմբի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է Մարո Մուրադյանը:  Խումբը կազմված  է 4 երաժիշտներից և 18 երգիչ-երգչուհիներից: Անսամբլը մասնակցել է բազմաթիվ փառատոների՝ զբաղեցնելով պատվավոր տեղեր:  Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում: