Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

1931 թ. Ղարաքիլիսայում ( Կիրովական,Վանաձոր) բացվեց  առաջին պետական թատրոնը: Հիմնադիրն էր Աշ-Մաթը/ Աշոտ Մաթևոսյանը: Հիմնադիրներից էին Գեղամ Նալբանդյանը, Արտավազդ Փաշայանը, Ալեքսանդր Շագաֆյանը, Արուս Խուդանյանը, Անահիտ Սանամյանը և ուրիշներ: Առաջին ներկայացումը Յանովսկու «Ցասում» -ն էր: 1940 թվականից մինչ օրս թատրոնը կրում է Հովհաննես Աբելյանի անունը: 1973 թվականից  թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Թատրոնն ունեցել է բարձրարվեստ բեմադրություններ՝ Գ.Սունդուկյանի «Ամուսիններ», Ալ.Շիրվանզադեի «Քաոս», Ու. Շեքսպիրի «Ռիչարդ II», Ա.Չեխովի «Երեք քույր» և բազմաթիվ այլ:
Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել նախկին Սովետական Միության հանրապետություններում, արտերկրում (Ֆրանսիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, ԱՄՆ): Այսօր էլ թատրոնն ապրում է ստեղծագործական կյանքով, մասնակցում փառատոների, մրցույթների: Երիտասարդ դերասան-դերասանուհիներ, ինչպես նաև բեմադրություններ՝ Ու.Շեքսպիրի «Արքա Լիր», Կ.Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողույթուն», Ա. Պետրոսյանի «Աբգար դպիր», արժանացել են ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակի:

ՆԵրկայումս թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է Լուսինե Սահակյանը: