Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին: Այն գտնվում է Երևան-Տաթև ճանապարհին՝ Զորաց քար հնավայրից 3 կմ հեռավորության վրա:    Թանգարանին կից կա Քարադարան, որտեղ կտեսնեք ժայռապատկերներ (բնօրինակ), խոյաքարեր, խաչքարեր, ինչպես նաև Զորաց քարերի հնագիտական նյութը:

 Թանգարանը ունի 6 սրահ՝ մշտական ցուցադրությամբ: Առանձնացված են հնագիտության, ազգագրության, հացի, գոյամարտի, պատերազմի և մշակույթի գործիչների սրահները:

   Մշակութային այս կենտրոնը աչքի է ընկնում իր յուրօրինակ հավաքածուով, որում ներկայացված են Սյունիքի պատմությունը, մշակույթը և կենցաղը: Սա լավագույն թանգարաններից մեկն է մոտակա հնագիտական վայրերից պեղված ցուցանմուշներ տեսնելու համար: