Օրբելի եղբայրների տուն-թանգարան

      20-րդ  դարի   հայրենական և   համաշխարհային   գիտության  մեջ  առանձնակի  տեղ  է  զբաղեցնում  Օրբելի   եղբայրների՝ Ռուբեն, Լևոն և Հովսեփ, գիտական   գործունեությունըՀետաքրքրությունը  Օրբելի   եղբայրների   կյանքի  և  գործունեության  վերաբերյալ  միշտ  էլ  եղել  է  մեծ,  և  նրանց  ավանդը  գիտությանմշակույթի  և  համամարդկային  առաջընթացի  մեջ    այսօր էլ  ունի  այժմեական  նշանակություն: Նրանցից   յուրաքանչյուրն  իրենց    բնագավառում    անառարկելի  հեղինակություն  ենՆրանց  ազդեցությամբ   ձևավորվել  են  ոչ  միայն    գիտական   ուղղություններայլև  կրթվել,   դաստիարակվել   են   գիտական  սերունդներ:

  Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձոր քաղաքում է գտնվում աշխարհահռչակ գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:Այն բացվել է 1982թ. հուլիսի 6-ին, երբ երկրի գիտական հասարակությունը նշում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու ծննդյան 100-ամյակը:

    Տուն-թանգարանի ցուցադրությունը բաղկացած է երկու մասից՝ գիտական և հուշայինորտեղ   ներկայացված է  գիտնականների  կյանքի անցած   ուղին՝ գիտական   և   հասարակական գործունեությունը:   Տուն-թանգարանի  երեք հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը, ինչպես նաև գրքերը, անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային առարկաները:
    Հավաքածուի  ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, ինչպես  նաև օտար լեզուներով,  որոնցից  շատերը   կրում   են    Օրբելիների կողմից   արված    նշումներ:   Տուն-թանգարանում  կան   գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով՝ բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ:
   Լուսանկարների  հարուստ  ֆոնդը  վառ   պատկերացում   է տալիս   Օրբելի   եղբայրների  և  նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած  կյանքի և նախասիրությունների լուռ վկաներն են:
   Շենքի ներքին հարդարանքը, ցուցանմուշների նրբաճաշակ մատուցումը ապահովում են թանգարանի հուզական-ճանաչողական ընկալումը, դարձնում այն իսկապես ուսուցանող և հետաքրքիր: